Thursday, April 7, 2011

Արդյունավետ ինտերնետի օր


Այսօր Բերդի թիվ 4 հիմնական դպրոցում հայտարարված էր <<Արդյունավետ ինտերնետի օր>>: Դասին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին 9-րդ դասարանի աշակերտները:Դասապրոցեսը կազմված էր 2 փուլից` տեսական և գործնական:Տեսական մասը ավելի շատ նմանվում էր դասախոսության, որի միջոցով աշակերտները ծանոթացան համակարգչի և ինտերնետի արդյունավետությանը:Երբեմն անհրաժեշտ է լինում, որ աշակերտն ինքը համացանցից տեղեկատվություն որոնի, սակայն ինֆորմատիկայի ժամերի բավական քիչ լինելը հնարավորություն չի տալիս, որ աշակերտները տիրապետեն համակարգչային գրագիտության բոլոր հնարներին:Ընդ որում գոնե տեղեկատվության որոնման, էլեկտրոնային փոստից օգտվելու կարողություններին, առավել ևս, երբ դպրոցում առկա է ինտերնետ կապը, պարտավոր է տիրապետել յուրաքանչյուր աշակերտ:Աշակերտները ծանոթացն ինտերնետին առնչվելու անվտանգության և էթիկայի հիմնական կանոններին:Բանավեճի միջոցով քննարկվեց ինտերնետի օգտագործման դրական և բացասական կողմերը:
Քանի որ դասի 2-րդ մասը նախատեսված էր գործնական աշխատանքների համար, այդ պատճառով աշակերտներին հանձնարարվեց կատարել տարբեր բնույթի աշխատանքներ`իհարկե ինտերնետի կիրառմամբ:Աշակերտները տարբեր կայքերից օգտվելով տարաբնույթ տեղեկատվություններ փնտրեցին և գտան, ինտերնետի անվտանգությանը վերաբերվող թեստեր լրացրին/safe.am/:Դասապրոցեսը շատ հագեցած էր և աշակերտները գոհ և բավարարված հեռացան համակարգչային սենյակից: